Վաշինգտոնը շարունակում է աջակցել Բաքվի և Երևանի միջև շփումներին
 Վաշինգտոնը շարունակում է աջակցել Բաքվի և Երևանի միջև շփումներին
11:35     25 06 2024    
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հերթական ճեպազրույցում պատասխանել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման վերաբերյալ լրագրողների հարցերին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Պետդեպարտամենտի կայքին հղումով, Միլլերին խնդրել են մեկնաբանել պետքարտուղար Բլինկենի վերջին զանգը նախագահ Ալիևին։

«Ես չեմ պատրաստվում անդրադառնալ մասնավոր դիվանագիտական զրույցների մանրամասներին, բայց ինչպես ասվում է մեր հրապարակած զեկույցում, մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումներին և շարունակում ենք աշխատել այս վեճը լուծելու ուղղությամբ», - ասել է Միլլերը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Վաշինգտոն   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս