Ուորլիկ. Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք վաճառելը նոր սադրիչ տարր է
  Ուորլիկ.  Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք վաճառելը նոր սադրիչ տարր է
08:30     25 06 2024    
«Քանի որ Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք վաճառելը նոր սադրիչ տարր է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-երին հղումով, այս մասին հայտարարել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկը։

Նրա կարծիքով, Ֆրանսիան կարող է Հայաստանի հետ զենքի մատակարարման գործարք կնքել՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։

«Ցավալի է, որ երբ մենք մոտենում ենք խաղաղության համաձայնագրի կնքմանը, նման քայլը շփոթեցնում և ավելի է բարդացնում բանակցությունները», - ասել է Ուորլիկը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Հայաստան  


Լրահոս