Քաղաքագետ Խաչիկյան. Ադրբեջանը պրագմատիկ քաղաքականություն է վարում, և նրա մոտ ամեն ինչ ստացվում է
  Քաղաքագետ Խաչիկյան.  Ադրբեջանը պրագմատիկ քաղաքականություն է վարում, և նրա մոտ ամեն ինչ ստացվում է
17:14     24 06 2024    
Արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանի ղեկավարության անհեթեթ գործողությունները քաոսի են հանգեցնում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը մինչ հիմա անհասկանալի է: Հայտարարվում է, որ Հայաստանն ուզում է պոկվել Ռուսաստանից, բայց չի պոկվում, հետո ասվում է, որ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում դա էլ տեղի չի ունենում»,- ասել է Խաչիկյանը 5-րդ ալիքի եթերում։

Ըստ նրա՝ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե մանկական հեքիաթների, այլ հնարավորությունների սթափ գնահատման և պրագմատիզմի վրա։ Որպես օրինակ Խաչիկյանը մատնանշել է Հայաստանի կողմից ֆրանսիական CAESAR հրետանային կայանքների հնարավոր ձեռքբերումը։

Խաչիկյանը նշել է, որ տարածաշրջանում միակ երկիրը, որը շահագրգռված է Հայաստանի գոյատևմամբ, Իրանն է, և հենց նրա հետ պետք է մեծացնել ռազմատեխնիկական համագործակցությունը, սակայն Հայաստանի ղեկավարությունն այդ քայլին չի գնում։ Դրա հետ մեկտեղ հայկական կողմն ամբողջությամբ փչացրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչի արդյունքում Մոսկվան ու Բաքուն մերձեցել են։ Այսինքն՝ երկրի արտաքին քաղաքականության մեջ կատարյալ ձախողում է արձանագրվել, կարծում է Խաչիկյանը։

Ի տարբերություն Հայաստանի, Թուրքիան և Ադրբեջանը շատ պրագմատիկ և հավասարակշռված քաղաքականություն են վարում, ուստի նրանց մոտ ամեն ինչ ստացվում է։ Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից և կանգ չի առնի, քանի որ Բաքուն կարծում է, որ դեռ շատ բան կարող է ստանալ Հայաստանից, համոզված է փորձագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս