Ադրբեջանն ու Լեհաստանը խորհրդակցություն են անցկացրել ռազմավարական գործընկերության շուրջ
 Ադրբեջանն ու Լեհաստանը խորհրդակցություն են անցկացրել ռազմավարական գործընկերության շուրջ
11:25     06 06 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Լեհաստանի արտգործնախարարության պետքարտուղարի տեղակալ Մարեկ Պրավդայի հետ քննարկել է համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

Ջեյհուն Բայրամովը լեհական կողմին տեղեկացրել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանում (COP29) Ադրբեջանի նախագահության շրջանակներում կատարված աշխատանքների և պլանների մասին և նշել, որ առկա են լեհական կողմի հետ համագործակցության լրացուցիչ հնարավորություններ COP29-ի շրջանակներում կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Լեհաստան  


Լրահոս