Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետը Ուզբեկստանում է
  Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետը Ուզբեկստանում է
09:05     06 06 2024    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան՝ այդ երկրի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ուզբեկստանի Զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-մայոր Շուխրաթ Խալմուհամեդովի հրավերով:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը իր գլխավորած պատվիրակության հետ միասին ծաղկեպսակ է դրել Տաշքենդի համանուն այգում գտնվող համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հուշահամալիրին՝ հարգելով մեծ առաջնորդի հիշատակը։

Այնուհետև գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է իր ուզբեկ գործընկերոջ հետ։ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն։ Պատվո պահակախմբի առջևով անցնելուց հետո հնչել են Ադրբեջանի և Ուզբեկստանի պետական օրհներգները։

Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   Ուզբեկստան  


Լրահոս