Ալիև. Միջազգային հանրության աջակցությունը մեծ նշանակություն ունի հողերը ականներից մաքրելու համար
  Ալիև.  Միջազգային հանրության աջակցությունը մեծ նշանակություն ունի հողերը ականներից մաքրելու համար
13:53     30 05 2024    
Մինչ օրս անցկացված ականազերծման գործընթացի արդյունքում՝ շուրջ 140 հազար հեկտար տարածք մաքրվել է 119946 ականներից և չպայթած զինամթերքից։

Zinvor.info-ի փոխանցմամբ, այս մասին ասված է նախագահ Իլհամ Ալիևի՝ «Շրջակա միջավայրի վրա ականների ազդեցության նվազեցում. ռեսուրսների մոբիլիզացում՝ անվտանգ և կանաչ ապագայի համար» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Կարճ ժամանակում այդ նպատակով մոբիլիզացնելով իր բոլոր ուժերը՝ Ադրբեջանը օգտագործում է աշխարհում կիրառվող ամենաժամանակակից և առաջադեմ տեխնոլոգիաները։ Մենք մշտապես աշխատում ենք ականազերծման ոլորտում արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, և մեր հնարավորություններն այժմ զգալիորեն աճել են նախորդ տարիների համեմատ։

Անցյալ տարվանից Ադրբեջանում սկսել են գործել կանանց սակրավորային խմբերը։ Մեր երկիրը մարդասիրական ականազերծման աշխատանքները փաստորեն իրականացնում է ամբողջությամբ սեփական միջոցներով։

Միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և գործնական աջակցությունը մեծ նշանակություն ունի՝ ականների հումանիտար հետևանքների վերացման և հողատարածքները ականազերծելու համար»,- ընդգծվում է ուղերձում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս