Իլհամ Ալիևն ընդունել է CVC Capital Partners-ի համահիմնադիրին և նախագահին
 Իլհամ Ալիևն ընդունել է CVC Capital Partners-ի համահիմնադիրին և նախագահին
13:19     29 05 2024    
Մայիսի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ CVC Capital Partners-ի համահիմնադիր և խորհրդի նախագահ Ռոլի Վան Ռապարդին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նշենք, որ CVC Capital Partners-ը ներդրումային ընկերություն է, որը մասնագիտացած է ակտիվների կառավարման և ուղղակի ներդրումների ոլորտում: Այն ներդրումներ է կատարում տարբեր ոլորտներում՝ ներառյալ տեխնոլոգիաները, առողջապահությունը, արդյունաբերությունը և այլն: CVC Capital Partners-ը նաև կառավարում է մասնավոր կապիտալ և վարկային ֆոնդեր՝ տրամադրելով ֆինանսական լուծումներ և ռազմավարական կառավարում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   CVC.-Capital-Partners  


Լրահոս