Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ
 Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ
09:06     25 05 2024    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել` Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նախարարները քննարկել են ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները։ Գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև` տարածաշրջանում տիրող իրավիճակին և քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

Բայրամովը Բերբոքին մանրամասն տեղեկացրել է` մայիսի 10-11 Ալմաթիում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած բանակցությունների մասին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Գերմանիա  


Լրահոս