Ի.Ալիևը հրամանագիր է ստորագրել զինվորական ծառայության զորակոչելու մասին
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հրամանագրի համաձայն, 2024 թվականի հուլիսի 1-ից 30-ը՝ պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվելու՝ 2006 թվականին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը (ներառյալ այդ օրը), ինչպես նաև 1989-2005 թվականներին ծնված մինչև 35 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն չանցած, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք չունեցող կամ Ադրբեջանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից չազատված անձինք:
2024 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը՝ «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» ԱՀ օրենքի 38.1.1 հոդվածով նախատեսված՝ ծառայության ժամկետն անցած պարտադիր զինվորական ծառայության զինծառայողները կարձակվեն պահեստ:
Նախարարների կաբինետին հանձնարարվել է՝ ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված միջոցներ սույն հրամանի կատարման համար։
Zinvor.info