Հիքմեթ Հաջիևը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում
 Հիքմեթ Հաջիևը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում
09:53     17 05 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը գտնվում է ԱՄՆ-ում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այցի ընթացքում նախագահի օգնականը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասի, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի առաջին տեղակալ Յուրի Քիմի, ինչպես նաև ժողովրդավարության, աշխատանքի և մարդու իրավունքների հարցերով օգնական Ռոբերտ Ջիլքրիստի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ոլորտում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընդգրկող հարցերի լայն շրջանակ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   ԱՄՆ  


Լրահոս