Ադրբեջանի նախագահը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
 Ադրբեջանի նախագահը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
10:33     16 05 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյի դեմ զինված հարձակումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Ես ցնցված և ապշած եմ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձից։ Խստորեն դատապարտում եմ այդ հարձակումը։ Իմ մտքերը վարչապետ Ֆիցոյի, նրա ընտանիքի և սլովակ ժողովրդի հետ են։ Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում»,- ասվում է պետության ղեկավարի հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սլովակիա  


Լրահոս