Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին «Ադրբեջան» թերթին տված հարցազրույցում ասել է վարչապետ Ալի Ասադովը։
«Մենք կարող ենք վստահորեն ասել, որ մեր ներկայիս քաղաքական և տնտեսական անկախությունը, մեր հանրապետության ինտեգրումը միջազգային հարաբերությունների համակարգին և համաշխարհային տնտեսությանը հիմնված են ներուժի վրա, որի հիմքը դրվել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից անցյալ դարի 70-80-ական թվականներին», - ասել է նա:
Ասադովի խոսքով, Ադրբեջանում ազգային, անկախ պետություն կառուցելու Հեյդար Ալիևի ռազմավարությունը ժամանակի փորձությունն է անցել և արդարացրել իրեն. «Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, մեր երկիրը առաջ է տանում հենց նրա հիշատակի նկատմամբ հարգանքը և ժառանգության հանդեպ վերաբերմունքը։ Հեյդար Ալիևը ղեկավարել է Ադրբեջանը երկու տարբեր հասարակական-քաղաքական կազմավորումներով և երկուսում էլ աննախադեպ նվիրում է դրսևորել հանուն իր հարազատ ժողովրդի շահերի՝ բարձունքների բարձրացնելով մեր հանրապետության փառքն ու հեղինակությունը»։