Խորհրդատվություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի ԱԳՆ-ների միջև
 Խորհրդատվություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի ԱԳՆ-ների միջև
19:50     08 05 2024    
Խորհրդատվություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարությունների միջև։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է՝ Իսրայելի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Ալիզա Բին Նունը։

«Ադրբեջանի ԱԳՆ-ում մենք արդյունավետ միջգերատեսչական խորհրդատվություններ անցկացրեցինք փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևի հետ։ Ուշադիր վերլուծվել են երկկողմ ամուր հարաբերությունները և քննարկվել դրանց հետագա զարգացման ուղիները։ Անդրադարձ ենք կատարել նաև Մերձավոր Արևելքի և Կովկասի զարգացման դինամիկային։ Շնորհակալություն ջերմ ընդունելության և մտքերի արդյունավետ փոխանակման համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս