Օվերչուկն ու Բաբաևը քննարկել են COP29-ի նախապատրաստական աշխատանքները
 Օվերչուկն ու Բաբաևը քննարկել են COP29-ի նախապատրաստական աշխատանքները
11:25     07 05 2024    
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Մուխտար Բաբաևի հետ քննարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ համաժողովի (COP29) նախապատրաստական աշխատանքները, որը տեղի կունենա Բաքվում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հաղորդվում է ՌԴ կառավարության կայքում։

«Բանակցությունների ընթացքում քննարկել են երկու երկրների բնապահպանական համագործակցության ընթացիկ հարցերը և ՌԴ պատվիրակության մասնակցության նախապատրաստումը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին, որը նախատեսվում է անցկացնել հանրապետությունում։ Ադրբեջանի կողմից 2024 թվականի նոյեմբերին»,- ասված է հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Օվերչուկ   Բաբաև   COP29  


Լրահոս