Ջեյմս Շարպ. COP29-ի անցկացումը լայն հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի համար
  Ջեյմս Շարպ.  COP29-ի անցկացումը լայն հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի համար
09:57     23 04 2024    
Ադրբեջանի և Հայաստանի միջև առանց միջնորդների բանակցությունները հսկայական քայլ են:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Ջեյմս Լայլ Շարպը, ով մասնակցել է ADA համալսարանում «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումին։

Նա կողմերի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գնահատել է որպես դրական քայլ. «Երկրները միմյանց հետ բանակցում են ուղիղ, առանց միջնորդների։ Սա հսկայական քայլ է։ Ռուս խաղաղապահներն էլ լքում են Ղարաբաղը: Սա նույնպես շատ դրական իրադարձություն է։ Հուսով ենք, որ կստեղծվի նաև կողմերի միջև մշտական անմիջական շփման մեխանիզմ»։

Շարպը նաև նշել է իր երկրի աջակցությունը COP29-ին. «COP29-ի անցկացումը մեծ հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի համար: Սա միաժամանակ մեծ պատասխանատվություն է»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   COP29  


Լրահոս