ԱԳՆ ներկայացուցիչ. Ադրբեջանն իր ավանդն է ներդնում համաշխարհային անվտանգության ապահովման գործում
  ԱԳՆ ներկայացուցիչ.  Ադրբեջանն իր ավանդն է ներդնում համաշխարհային անվտանգության ապահովման գործում
15:37     08 04 2024    
Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում է Չինաստանի և BRICS-ի մյուս անդամների հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության վերլուծության և ռազմավարական հետազոտությունների բաժնի ղեկավար Մահուր Գասըմովը՝ ելույթ ունենալով «BRICS-ի տեղը Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ» թեմայով՝ «Ադրբեջանը և BRICS-ը. հնարավորություններ և հեռանկարներ» միջոցառմանը:

Նա նշել է, որ Ադրբեջանը արտաքին աշխարհի հետ հարաբերությունները կառուցում է՝ տարածքային ամբողջականության հարգման և ընդհանրապես փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։

«Ադրբեջանն իր ավանդն է ներդնում համաշխարհային անվտանգության և խաղաղության ապահովման գործում։ Եթե նկատի ունենանք մեր արտաքին քաղաքականության մարդասիրական չափումը, ապա վերջին մեկ-երկու տարում անցկացված միջոցառումները մեծ նշանակություն ունեն։ Մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերել ավելի քան 30 երկրների։ Այսօր մենք ակտիվորեն մասնակցում ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարին»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   BRICS  


Լրահոս