Բաքուն կոչ է արել Փարիզին չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին
 Բաքուն կոչ է արել Փարիզին չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին
11:02     22 03 2024    
Պաշտոնական Բաքուն կոչ է անում Փարիզին` չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել սադրիչ հայտարարությունները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ` Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։

Հաջիզադեն անընդունելի է անվանել՝ մարտի 20-ին Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ընդունելության ժամանակ՝ Ատալի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները։ Հաջիզադեի խոսքով, Ատալն իր հայտարարություններով միակողմանի պաշտպանում է Հայաստանին:

«Ֆրանսիայի վարչապետին, որը դատապարտել է Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումները սեփական ինքնիշխան տարածքում Հայաստանի զինված ուժերի մնացորդների դեմ և մեր երկրին մեղադրել հայկական տարածքների իբր օկուպացման մեջ, հիշեցնում ենք, որ ադրբեջանական կողմի գործողությունները չեն հակասում. միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախկինում ընդունված բանաձևերին, որոնց մշտական անդամն է հանդիսանում Ֆրանսիան»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե   ԱԳՆ  


Լրահոս