Ալիև. Եկել է տարածաշրջանում թշնամանքը դադարեցնելու ժամանակը
  Ալիև.  Եկել է տարածաշրջանում թշնամանքը դադարեցնելու ժամանակը
16:09     14 03 2024    
Հիմա, երբ Ղարաբաղի հարցը փակված է, մենք շատ մոտ ենք խաղաղությանը։

Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին՝ ելույթ ունենալով «Մասնատված աշխարհի վերականգնումը» թեմայով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման արարողությանը:

Ընդգծելով, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ գործընթացը, պետության ղեկավարը նշել է, որ երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումներն արդեն վերսկսվել են։ «Մենք կարծում ենք, որ խաղաղությունը հասանելի է։ Սա այն է, ինչ մենք ուզում ենք: Մենք վերականգնել ենք պատմական արդարությունն ու միջազգային իրավունքը։ Եվ հիմա եկել է տարածաշրջանում թշնամանքը դադարեցնելու ժամանակը»,- հավելել է նախագահ Իլհամ Ալիևը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ղարաբաղ  


Լրահոս