Իլհամ Ալիևն ընդունել է Մյուրեյ Օքինքլոսին
 Իլհամ Ալիևն ընդունել է Մյուրեյ Օքինքլոսին
15:54     13 03 2024    
Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է BP-ի նոր գլխավոր գործադիր տնօրեն Մյուրեյ Օքինքլոսին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Մյուրեյ Օքինքլոսը շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար։

Գոհունակություն հայտնելով Բաքու կատարած այցի կապակցությամբ՝ հյուրը նշել է Ադրբեջանի 30 տարվա ձեռքբերումները և ընդգծել էներգառեսուրսներից ստացված եկամուտները երկրի տնտեսության զարգացմանն ուղղելու կարևորությունը։ Մյուրեյ Օքինքլոսը նաև գոհունակություն է հայտնել Ադրբեջանի հետ BP-ի համագործակցությունից։

Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանը երկար տարիներ արդյունավետ համագործակցում է BP-ի հետ։ Կարևորելով 1994 թվականին ստորագրված «Դարի պայմանագիրը», երկրի ղեկավարը նշել է, որ այդ ժամանակաշրջանից ի վեր Ադրբեջանը և BP-ն դարձել են ռազմավարական գործընկերներ։ Նախագահն ասել է, որ էներգետիկ ռեսուրսների արտադրությունից ստացված եկամուտն արդյունավետորեն ուղղվում է Ադրբեջանի տնտեսության, սոցիալական և այլ ոլորտների զարգացմանը։

Zinvor.info

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս