Կայացել է Կասըմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման պաշտոնական արարողությունը
 Կայացել է Կասըմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման պաշտոնական արարողությունը
12:45     11 03 2024    
Կայացել է՝ պետական այցով Ադրբեջան ժամանած Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, պատվո պահակախումբ է շարվել՝ ի պատիվ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Կասըմ-Ժոմարտ Տոկաևին։ Պատվո պահակախմբի պետը զեկույց է տվել Ղազախստանի նախագահին: Կասըմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանցի զինվորներին: Իլհամ Ալիևը և Կասըմ-Ժոմարտ Տոկաևը անցել են պատվո պահակախմբի առջևից։

Հնչել են Ղազախստանի և Ադրբեջանի պետական օրհներգերը։ Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացվել է Ղազախստանի նախագահին, իսկ ղազախական պատվիրակությունը՝ Ադրբեջանի նախագահին։ Պատվո պահակախումբը՝ զինվորական քայլերգի հնչյունների ներքո անցել է պետությունների ղեկավարների առջևից Պետությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս