Տոկաևը ժամանել է Ադրբեջան
 Տոկաևը ժամանել է Ադրբեջան
12:30     11 03 2024    
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը պետական այցով ժամանել է Ադրբեջան։

Ըստ Ազերթաջի՝ հարգարժան հյուրի պատվին Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պատվո պահակախումբ է շարվել։

Ղազախստանի նախագահին օդանավակայանում դիմավորել են՝ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը և այլ պաշտոնատար անձինք։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Տոկաև   Ադրբեջան  


Լրահոս