Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Իրանցի նախարարը ևս մեկ անգամ իր շնորհավորանքներն է փոխանցել Ադրբեջանում նախագահական ընտրությունները հաջողությամբ ավարտելու և Իլհամ Ալիևի այս բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ այս ընտրությունները հատկապես նշանակալից են, քանի որ դրանք անցկացվել են Ադրբեջանի ամբողջ տարածքում։
Նախարարները մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը վերականգնելու ուղղությամբ քայլերի շուրջ՝ դեսպանատան վրա ահաբեկչություն իրագործած անձի նկատմամբ դատարանի վճռից հետո։
Կողմերը քննարկել են բարձր մակարդակի շփումների ընդլայնումը, տնտեսական համագործակցության ադրբեջանա-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության կարևորությունը, տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության միջանցքների զարգացման և ընդլայնման ծրագրերը։
Zinvor.info