Խոջալուի զանգվածային գերեզմանից դուրս է բերվել ևս մեկ անչափահասի աճյուն
 Խոջալուի զանգվածային գերեզմանից դուրս է բերվել ևս մեկ անչափահասի աճյուն
10:39     01 03 2024    
Խոջալիում հայտնաբերված զանգվածային գերեզմանից դուրս է բերվել ևս մեկ անչափահասի աճյուն:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկացրել է ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Գլխավոր դատախազության դատաբժշկական և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը հետաքննություն է անցկացնում զանգվածային թաղման վայրում մարդկային մնացորդների հայտնաբերման փաստի առթիվ, որը բացահայտվել է օկուպացիայից ազատագրված Խոջալու քաղաքի կենտրոնում իրականացվող լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքների շրջանակում իրականացված պեղումների ժամանակ։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում այսօր նշված տարածքում հայտնաբերվել են մեկ այլ անչափահասի մնացորդներ: Այսպիսով, պարզվել է, որ զանգվածային գերեզմանում թաղված մարդկային աճյունը պատկանում է առնվազն 5 անձի (այդ թվում՝ 2 անչափահասի), ովքեր ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի և ֆիզիկական բռնության։

Քննչական գործողությունների արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Խոջալու  


Լրահոս