Ադրբեջանական բանակում զորահավաքային զորավարժություններ են անցկացվում
 Ադրբեջանական բանակում զորահավաքային զորավարժություններ են անցկացվում
11:42     16 02 2024    
2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ թիվ N զորամասում անցկացվում են հրամանատարաշտաբային զորահավաքային վարժանքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, զորավարժությունների ընթացքում միջոցառումներ են անցկացվում ընդունելության կետերի ծավալման, անձնակազմի ընդունման գործընթացի ուսումնասիրության, ստորաբաժանումների մոբիլիզացիոն համալրման և մարտական համակարգման կազմակերպման, օպերատիվ նշանակման շրջաններ տեղափոխման և հաշվարկների ճշտման և հարձակողական գործողության կազմակերպման ուղղությամբ, լսվել են հաշվետվություններ կատարված գործողությունների վերաբերյալ։

Զորավարժությունների նպատակն է հստակեցնել մոբիլիզացիոն ռեսուրսները և ընթացիկ մոբիլիզացիոն գործողությունները համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս