Ադրբեջանցի սահմանապահները հնդկացիներ են ձերբակալել
 Ադրբեջանցի սահմանապահները հնդկացիներ են ձերբակալել
10:01     12 02 2024    
Փետրվարի 5-ին՝ ժամը 19:15-ին, Պետական սահմանապահ ծառայության «Զագաթալա» սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում բերման են ենթարկվել՝ Հնդկաստանի երկու քաղաքացի, ովքեր փորձել են խախտել պետական սահմանը Ադրբեջանից Վրաստան ուղղությամբ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պետական սահմանապահ ծառայությունից, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածներն Ադրբեջանի տարածք են ժամանել՝ օրինական ճանապարհով, սակայն մտադրվել են ապօրինի գաղթել այլ երկիր։

Փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս