Հայտնի է ականի վրա պայթած Ադրբեջանի բնակչի վիճակը
 Հայտնի է ականի վրա պայթած Ադրբեջանի բնակչի վիճակը
11:37     05 02 2024    
Թերթերի շրջանի Գըզըլոբա գյուղում ականի վրա պայթած Գարադաղլը գյուղի բնակիչ Հասանալի Շահին օղլու Ալիևի (ծնված 2001 թ.) վիճակը բժիշկները գնահատում են ծանր։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, տուժածը հոսպիտալացվել է Բարդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։

Վիրավորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Նրա մոտ հայտնաբերվել են պայթյունային վնասվածքներ, աջ ստորին վերջույթի բազմաթիվ բեկորային վերքեր: Ձախ ստորին վերջույթը անդամահատվել է սրունքի հոդի շրջանում:

Փաստի առթիվ Թերթերի շրջանի դատախազությունում հետաքննություն է ընթանում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թերթեր  


Լրահոս