Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի կողմից տեղադրված ականների վտանգի մասին
  Ադրբեջանի ԱԳՆ-ն՝  Հայաստանի կողմից տեղադրված ականների վտանգի մասին
10:44     05 02 2024    
Հայաստանի կողմից տեղադրված ականների սպառնալիքն առավել քան երբևէ ակտուալ է:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին գրված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության X-ի էջում:

«Գործընկերների անընդունակությունը Հայաստանին ստիպելու վերացնել այդ սպառնալիքը, հանգեցնում է զոհերի և վիրավորների թվի աճին։

Այսօր պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է քաղաքացիական անձ, նրա ոտքն անդամահատվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերից ականների զոհ է դարձել 343 մարդ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Հայաստան  


Լրահոս