Բաքվում քննարկվել են ԵԽ-ից Ադրբեջանի դուրս գալու պարամետրերը
 Բաքվում քննարկվել են ԵԽ-ից Ադրբեջանի դուրս գալու պարամետրերը
17:16     31 01 2024    
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմնակալ քաղաքականությունից հետո ադրբեջանական պատվիրակությունը անորոշ ժամկետով դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ։

Օրերս աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել նախագահի աշխատակազմի, Միլլի Մեջլիսի և արտաքին գործերի նախարարության փորձագետների մասնակցությամբ, հայտնում է Zinvor.info-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրախորհրդից Ադրբեջանի դուրս գալու քաղաքական և իրավական պարամետրերը և Միջազգային դատարանի իրավասությունը ճանաչելուց հրաժարվելու հետ կապված հարցեր՝ ի պատասխան ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի և մեր երկրի հասցեին անհիմն մեղադրանքների։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵԽԽՎ  


Լրահոս