Չավուշօղլու. Ադրբեջանի իրավունքների պաշտպանությունը մեր պարտքն է
  Չավուշօղլու.  Ադրբեջանի իրավունքների պաշտպանությունը մեր պարտքն է
10:42     29 01 2024    
Ադրբեջանի իրավունքների պաշտպանությունը մեր պարտքն է, քանի որ մենք մեկ ազգ ենք։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին սոցցանցի իր էջում գրել է՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար, ՆԱՏՕ-ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:

Այդպես է թուրք դիվանագետն արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հրապարակմանը, ով շնորհակալություն է հայտնել Մ.Չավուշօղլուին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմնակալ դիրքորոշման ֆոնին՝ մեր երկրին աջակցելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան  


Լրահոս