Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ականապատ դաշտերի քարտեզներ ներկայացնելու Հայաստանի մտադրության մասին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ականապատ դաշտերի քարտեզներ ներկայացնելու Հայաստանի մտադրության մասին
11:08     26 01 2024    
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությունը՝ Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու մտադրության մասին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների զանգվածային և նպատակային ականապատումը՝ հետկոնֆլիկտային շրջանում իրականացվող լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքների, քաղաքացիական անձանց, ինչպես նաև հարկադիր վերաբնակների վերադարձի և իրենց հողերում նրանց խաղաղ ապրելու հիմնական սպառնալիքներից մեկն է։ Հայաստանի նման գործունեությունը ոչ միայն ռազմական հանցագործություն է, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի և Հայաստանի ստանձնած պարտավորությունների լուրջ խախտում։

Ադրբեջանական կողմը Հայաստանից բազմիցս պահանջել է տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներ՝ ինչպես 2020 թվականի Հայրենական պատերազմից առաջ, այնպես էլ հետհակամարտային շրջանում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս