Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհուրդից
  Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհուրդից
18:12     25 01 2024    
Պաշտոնական Բաքուն մտադիր է համարժեք պատասխանել՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, չնայած նրան, որ ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում՝ Ադրբեջանի մասնակցության ավարտը Եվրոպայի խորհրդի մյուս կառույցներում, Բաքվի դիրքորոշումն այլ է։

APA-ին հասած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այս անարդար և կողմնակալ վերաբերմունքի հետ, և պաշտոնական Բաքուն ներկայումս քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջությամբ Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը։ Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵԽԽՎ  


Լրահոս