Նախարար. Բաղդադը շահագրգռված է Բաքվի հետ համագործակցության զարգացմամբ
  Նախարար.  Բաղդադը շահագրգռված է Բաքվի հետ համագործակցության զարգացմամբ
16:40     24 01 2024    
Իրաքում Ադրբեջանի դեսպան Նասիր Մամեդովն այսօր հանդիպել է՝ այս երկրի առևտրի նախարար Աթիր ալ-Գուրեյրիի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հանդիպմանը քննարկվել են՝ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակը և դրանց զարգացման հեռանկարները։

Նասիր Մամեդովն իր զրուցակցին տեղեկացրել է՝ Ադրբեջանում իրականացվող տնտեսական բարեփոխումների, տրանսպորտային ենթակառուցվածքների, Ալյաթի ազատ տնտեսական գոտու մասին։ Նշվել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Իրաքի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։

Աթիր ալ-Գուրայրին նշել է, որ պաշտոնական Բաղդադը նույնպես շահագրգռված է՝ զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իրաք   Ադրբեջան  


Լրահոս