Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը նշվել է, որ 2023 թվականը հաջող է եղել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետ կապված արդյունքների առումով։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ տնտեսական համագործակցությունն ունի ընդարձակ օրակարգ և նախանշվել են այս ոլորտում նոր ուղղությունները։ 17,5 տոկոս առևտրաշրջանառությունը, ինչպես նաև բեռնափոխադրումների և տարանցիկ փոխադրումների կայուն աճը գնահատվել է որպես երկկողմ համագործակցության լավ ցուցիչ։
Ընդգծվել է ադրբեջանա-ռուսական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները ներառող 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի ստորագրման կարևորությունը։ Վստահություն է հայտնվել, որ Ալեքսեյ Օվերչուկի այցը կծառայի երկկողմ կապերի ընդլայնմանը։