Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունում, Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է իր գործընկերոջը պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Խոսելով Ադրբեջանի և Լեհաստանի միջև համագործակցության մասին՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է երկու երկրների միջև բարեկամության, հարգանքի և ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը։
Նշվել է քաղաքական, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների լայն հեռանկարը, քաղաքական խորհրդատվունների և խորհրդարանական դիվանագիտության մեխանիզմի կարևորությունը, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում համագործակցության խթանումը։
Ջեյհուն Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է՝ հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային իրավիճակի մասին։ Նշվել է, որ Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո խաղաղության համար լայն հնարավորություններ են ի հայտ եկել։
Zinvor.info