ԱԳՆ. ԵԽ հանձնակատարի զեկույցը հաստատում է, որ հայերը կամավոր են լքել Ղարաբաղի տարածքը
  ԱԳՆ.  ԵԽ հանձնակատարի զեկույցը հաստատում է, որ հայերը կամավոր են լքել Ղարաբաղի տարածքը
12:11     13 01 2024    
«Մենք ի գիտություն ենք ընդունել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը՝ 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ։ Ինչպես ընդգծվում է հանձնակատարի զեկույցում, այս այցը, որն ավելի վաղ չէր կարող կայանալ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների 30 տարվա ընթացքում օկուպացիայի պատճառով, դարձավ՝ վերջին տասնամյակների ընթացքում առաջին իրավապաշտպան առաքելությունը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կառավարության հրավերով և համաձայնությամբ իրականացված այս այցը խոսում է՝ միջազգային իրավապաշտպան կառույցների հետ իշխանությունների թափանցիկության և համագործակցության մասին»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ընդհանուր առմամբ, զեկույցը հերքում է անհիմն մեղադրանքները՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումների հետևանքով ենթադրյալ «էթնիկ զտումների» կամ «բռնի տեղահանման» վերաբերյալ։ Այսպիսով, հանձնակատարի այցը տարածաշրջան և իրականացված դիտարկումները ապացուցեցին, որ տեղի հայերը Ղարաբաղի տարածաշրջանը լքել են առանց Ադրբեջանի իշխանությունների կողմից որևէ ուժի կիրառման, դա նրանց կամավոր որոշումն էր»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Զեկույցում նշվում են Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված մի շարք կոնկրետ քայլեր՝ ապահովելու վերադարձի իրավունքը և մարդու այլ իրավունքները՝ ընդգծելով Ադրբեջանի դրական մտադրություններն ու մոտեցումը՝ տեղի հայ բնակչության վերաինտեգրման հարցում։ Փաստաթուղթն արտացոլում է Ադրբեջանի կողմից անցկացվող ականազերծման և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները՝ ապահովելու հարկադիր վերաբնակների՝ ազատագրված շրջաններ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։ Հանձնակատարը ողջունում է Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը՝ վերադարձի գործընթացը հեշտացնելու ուղղությամբ։ Հատկապես ուշագրավ է հաշվետվության մեջ ականապատված տարածքների համար Հայաստանի կողմից ներկայացված քարտեզների ճշգրտության աստիճանի նշումը (ընդամենը 25%)։ Ըստ էության, Հայաստանը զբաղված էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքների կանխամտածված ականազերծմամբ՝ տարածաշրջանում ագրեսիվ քաղաքականություն վարելու և ադրբեջանական տարածքների օկուպացիան շարունակելու նպատակով»,- ընդգծել են ԱԳՆ-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս