Իլհամ Ալիև. Մենք ինքներս վերականգնեցինք արդարությունը
   Իլհամ Ալիև.  Մենք ինքներս վերականգնեցինք արդարությունը
10:52     11 01 2024    
Մենք բոլորս տեսանք, որ արդարությունը հաղթեց, մենք ավարտեցինք մեր արդար գործը և ինքներս վերականգնեցինք արդարությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Սակայն, ցավոք, միջազգային հանրության հիմնական խաղացողները չկիսեցին մեր կարծիքը։ Ընդհակառակը, նրանք փորձեցին մեզ մեղադրել, փորձեցին մեր դեմ ճնշումների տարբեր մեխանիզմներ կիրառել»,- ասել է երկրի ղեկավարը՝ նշելով, որ այս արդարությանը մենք հասանք` միաժամանակ քաղաքական և դիվանագիտական պատերազմ մղելով միջազգային հարթությունում։ Ուստի մեր Հաղթանակի նշանակությունն ավելի է մեծանում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԻլհամԱլիև  


Լրահոս