Իլհամ Ալիև. Մեր երկրում անջատողական որջ չպետք է մնա
   Իլհամ Ալիև.  Մեր երկրում անջատողական որջ չպետք է մնա
11:17     11 01 2024    
Մենք բանակցել ենք այնպես, որ նվազագույնի հասցնենք արտաքին ճնշումները մեր նպատակներին հասնելու գործում։ Սակայն ինձ համար գլխավոր հարցն այն էր, որ սա պատմական հարց է, ազգային հարց, և պետք չէ կենտրոնանալ որևէ ձեռքբերման վրա, որը կարող է շահավետ թվալ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք պետք է հիմնովին լուծենք հարցը, մեկընդմիշտ լուծենք, լիովին վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Մեր երկրում անջատողական որջ չպետք է մնա, և եթե մեր սերնդին բախտ չվիճակվի դա անել, մենք պետք է այնպիսի երիտասարդ սերունդ դաստիարակենք, որը դա կանի 20, 30, 50 տարի հետո։ Սա էր հիմնական հարցը»,- հավելել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս