Իլհամ Ալիև. Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցությունը բազմաբնույթ է
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցությունը բազմաբնույթ է
16:20     09 01 2024    
Մեր համագործակցությունը բազմաբնույթ է, ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, և ոչ վաղ անցյալում շատ կարևոր քայլեր են ձեռնարկվել էներգետիկայի, հատկապես կանաչ էներգետիկայի ոլորտում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ԱՀ նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահաիանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

Նշելով, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում բացվել է 230 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանը, պետության ղեկավարն ընդգծել է. «Այս կայանի ստեղծումը հնարավոր է դարձել ձեր երկրի ներդրումների շնորհիվ։ Սա ընդամենը առաջին քայլն է։ Ստորագրված պայմանագրերի և փոխըմբռնման հուշագրերի հիման վրա՝ ձեր երկրի ներդրումների միջոցով նախատեսվում է Ադրբեջանում 10 գիգավատ կանաչ էներգիա արտադրել»:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս