COP29-ի 29-րդ նստաշրջանի նախագահը կլինի Մուխտար Բաբաևը
 COP29-ի 29-րդ նստաշրջանի նախագահը կլինի Մուխտար Բաբաևը
15:42     07 01 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Մուխտար Բահադուր օղլու Բաբաևին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի 29-րդ համաժողովի, Կիոտոյի արձանագրություն կողմերի 19-րդ նստաշրջանի և Փարիզյան համաձայնագրի կողմերի 6-րդ նստաշրջանի նախագահ նշանակելու մասին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Փաստաթղթի համաձայն՝ Մուխթար Բաբաևը լիազորվում է ձևավորել ներկայացուցիչների կազմ, որոնք պատասխանատու են նախապատրաստական աշխատանքների իրականացման և նախագահության գործընթացի կազմակերպման համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. COP29   Ադրբեջան  


Լրահոս