ՌԴ ԱԳՆ. Բաքուն և Երևանն իրենք կորոշեն խաղաղության պայմանագրի ստորագրման վայրն ու ժամկետը
  ՌԴ ԱԳՆ.  Բաքուն և Երևանն իրենք կորոշեն խաղաղության պայմանագրի ստորագրման վայրն ու ժամկետը
16:21     30 12 2023    
Ադրբեջանն ու Հայաստանն իրենք են որոշելու խաղաղության պայմանագրի ստորագրման վայրն ու ժամկետը։

Gazeta.Ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Դիվանագետն ընդգծել է, որ մյուս երկրներն իրավունք չունեն որոշել Բաքվի և Երևանի փոխարեն, երբ դա տեղի ունենա։

Միաժամանակ Գալուզինը հիշեցրել է, որ Ռուսաստանը չի կարող անտարբեր նայել, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում, պատմականորեն ռուսական պետության հետ կապված տարածաշրջանում։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը միակ երկիրն է Հարավային Կովկասում և աշխարհում, որը դաշնակցային հարաբերություններ է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս