Թուրքիան և Ադրբեջանը այս տարի 14 համատեղ զորավարժություն են անցկացրել
 Թուրքիան և Ադրբեջանը այս տարի 14 համատեղ զորավարժություն են անցկացրել
10:15     18 12 2023    
Այս տարի Թուրքիան և Ադրբեջանը 14 համատեղ զորավարժություն են անցկացրել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Նա ընդգծել է, որ նոյեմբերի 27-ին Բաքվում կայացած՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը ծառայում է՝ բոլոր երեք երկրների ընդհանուր շահերին և ակնկալիքներին մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և անվտանգության հարցերում։ Նրա խոսքով, տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերը կշարունակվեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս