Նախագահ. Մենք բարձր մակարդակով կանցկացնենք COP29 միջազգային համաժողովը
  Նախագահ.  Մենք բարձր մակարդակով կանցկացնենք COP29 միջազգային համաժողովը
17:11     15 12 2023    
Սա հերթական մեծ հաջողություն կլինի մեր երկրի համար։

Կարծում եմ, որ COP29-ը աշխարհի ամենահեղինակավոր միջազգային իրադարձություններից մեկն է։ Երկրների ներկայացվածության առումով այն չի զիջում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Հետևաբար, մենք պետք է անմիջապես սկսենք բոլոր նախապատրաստական աշխատանքները: Շատ ժամանակ չունենք՝ 11 ամսից էլ քիչ։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հաջորդ տարի մեր երկրում Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի՝ COP29 Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացման հետ կապված խորհրդակցությունում։

«Չեմ կասկածում, որ մենք բարձր մակարդակով կանցկացնենք COP29 միջազգային համաժողովը, և սա կլինի հերթական մեծ հաջողություն մեր երկրի և մեր ժողովրդի համար։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, որպես նավթագազային երկիր, իրեն կդրսևորի այս ոլորտում, և աշխարհում բոլորը ևս մեկ անգամ կտեսնեն, որ մեր օրակարգը կապված է «կանաչ» էներգետիկայի հետ։ Կանաչ էներգիայի ստեղծումը և կանաչ էներգիայի տեղափոխումը համաշխարհային շուկաներ ներկայումս առաջնահերթություն է մեր էներգետիկ քաղաքականության մեջ: Սա է իրականությունը, և ամբողջ աշխարհը մեկ անգամ ևս կտեսնի դա»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս