Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Հաջիզադեն նշել է, որ 30 տարվա ընթացքում Նիդեռլանդները երբեք հաշվի չեն առել օկուպացիոն և ագրեսիվ Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման փաստերը, ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը և ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիների հայտնվելը ներքին տեղահանվածի և փախստականի կարգավիճակում:
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ 44-օրյա Հայրենական պատերազմը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 24-ժամյա հակաահաբեկչական միջոցառումները իրականացվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Հոլանդական կողմի համար օգտակար կլինի վերջ դնել նման հայտարարություններին, որոնք խոչընդոտում են տարածաշրջանի հետագա զարգացմանն ու առաջընթացին` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա», - ընդգծել է Հաջիզադեն: