ԱՄՆ-ն ողջունում են Անկարայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում
ԱՄՆ-ն ողջունում են Անկարայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում
14:31     15 12 2023    
Միացյալ Նահանգները ողջունում են Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է կազմում: Սա մի թեմա է, որը նրանք պարբերաբար քննարկում են: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերն այս հարցում: Մենք համաձայն ենք Թուրքիայի արտգործնախարարի խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: ԱՄՆ-ն աջակցում է երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններին դրան հասնելու համար»,- ասել է Միլլերը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս