Ադրբեջանի կողմից վերադարձված հայ զինծառայողները բուժման կարիք չունեն
 Ադրբեջանի կողմից վերադարձված հայ զինծառայողները բուժման կարիք չունեն
17:12     14 12 2023    
«Ադրբեջանից Հայաստան վերադարձած զինծառայողները նախնական բուժզննում են անցել, այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա անհրաժեշտությունը չկա»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին լրագրողներին ասել է՝ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մուրացան» հիվանդանոցում կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ և գնահատվել կարիքները։ Առայժն հետազոտություններ անցկացնելու կարիք չկա»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Ադրբեջանն ու Հայաստանը՝ փոխադարձ հիմունքներով զինծառայողների փոխանակում են իրականացրել Գազախի շրջանի պայմանական սահմանի հատվածում։ Փոխանակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունից հետո, ըստ որի՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 32 հայ զինծառայող, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինծառայող։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս