Գործընթացի ընթացքում Հայաստանը ազատ է արձակել երկու ադրբեջանցի զինծառայողների՝ Հուսեյն Ախունդովին և Ագշին Բաբիրովին։
Ադրբեջանական կողմը հակառակ կողմին է հանձնել հայկական ծագումով 32 անձի։
Նշենք, որ այս տարվա ապրիլին ադրբեջանական բանակի զինծառայողներ՝ 2004 թվականին ծնված Բաբիրով Ագշին Գաբիլ օղլուն և 2003 թվականին ծնված Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուն անհետ կորել էին՝ եղանակային անբարենպաստ պայմանների, սահմանափակ տեսանելիության պատճառով՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Հայաստանի հետ սահմանակից Շահբուզի շրջանի տարածքում և գերի էին վերցվել Հայաստանի կողմից։
ԱՀ նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում՝ հումանիզմի սկզբունքին նվիրվածության ոգով, որպես երկու երկրների միջև փոխվստահության միջոց, որպես բարի կամքի դրսևորում, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինծառայողների ազատ արձակման վերաբերյալ։
Zinvor.info