ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում վթարի հետևանքով ռուս խաղաղապահի մահվան փաստը
 ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում վթարի հետևանքով ռուս խաղաղապահի մահվան փաստը
09:28     13 12 2023    
Դեկտեմբերի 11-ին БТР-82-ի՝ լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով մեկ ռուս խաղաղապահ է զոհվել:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

«2023 թվականի դեկտեմբերի 11-ին ռուսական խաղաղապահ զորախմբի БТР-82-ի՝ լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, երկուսը ստացել են միջին և ծանր վնասվածքներ»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Նշվում է նաև, թե ադրբեջանական կողմից տուժած ռուս խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս