Ականների զոհ է դարձել Ադրբեջանի 340 քաղաքացի
 Ականների զոհ է դարձել Ադրբեջանի 340 քաղաքացի
10:19     09 12 2023    
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանում ականների զոհ է դարձել երկրի 340 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ինֆոգրաֆիկայում, որը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Ինֆոգրաֆիկայում նշվում է, որ նշված ժամանակահատվածում ականների պայթյունից զոհվել է 65, վիրավորվել՝ 275 մարդ։

2022 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 6-ը Ադրբեջանում ականների պայթյունի հետևանքով զոհվել է 50 խաղաղ բնակիչ և 15 զինվորական։ Ընդ որում՝ վիրավորում է ստացել 111 քաղաքացիական անձ և 164 զինվորական։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս