Աղդամում ANAMA-ի աշխատակիցը կորցրել է ոտքը
 Աղդամում ANAMA-ի աշխատակիցը կորցրել է ոտքը
15:44     05 12 2023    
Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից Վագիֆ Սաբիր օղլու Աքպերովը (ծնված 1992 թ.) ծառայողական պարտավորությունները կատարելիս պայթել է հակահետևակային ականի վրա։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ANAMA-ի մամուլի ծառայությունից, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին ազատագրված Աղդամի շրջանի Սարըջալը գյուղում։

Արդյունքում Վ. Աքպերովի աջ ոտքը ծնկից ներքև պոկվել է։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը բավարար է։

Փաստի առթիվ կատարվում է քննություն, հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   ANAMA  


Լրահոս