Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավորին
 Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավորին
13:39     05 12 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել՝ Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Փխրա Վաջիրակլաոչաոյուհային։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով, ուղերձում ասվում է.

«Ձերդ մեծություն, իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ողջ ժողովրդին՝ Թաիլանդի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ և փոխանցում իմ ամենաանկեղծ մաղթանքները։

Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում, իսկ Թաիլանդի Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Թաիլանդ  


Լրահոս